Թբիլիսին և ԱՄՆ-ը ստորագրում են ռազմական մեծ պայմանագիր

Առաջիկա օրերին Վրաստանը և ԱՄՆ-ը կստորագրեն ռազմական ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր, որը կգործի երեք տարի: Այս մասին հայտարարել է Վրաստանի Պաշտպանության նախարար Լևան Իզորիան: 
«Առաջիկա տարիներին մենք Վրաստանում կշարունակենք հաջող քաղաքականությունը, որն առաջին հերթին ծառայում է մեր պաշտպանական հնարավորությունների ամրապնդմանը»,- ասել է Իզորիան։

Նոր փաստաթղթի մանրամասները դեռ հայտնի չեն: Վրացի վերլուծաբանները կարծում են, որ համաձայնագիրը նախատեսում է Cooperative Security Locations-ը: Այս պայմանագրով նախատեսվում է ստեղծել հատուկ պահեստներ՝ նյութատեխնիկական պաշարներով և ԱՄՆ զինված ուժերի նվազագույն թվով ներկայությամբ: Դրանք թույլ են տալիս կազմակերպել ներկայությունն այլ պետության տարածքում և, անհրաժեշտության դեպքում, անմիջապես տեղակայել զինված ուժեր և լոգիստիկ աջակցության կամուրջներ:
Ընթացիկ տարվա մայիսին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դեմ էր ԱՄՆ լիարժեք ռազմական բազայի ստեղծմանը: «Մենք չպետք է այնպիսի քայլեր ձեռնարկենք, որոնք կարող են սադրանք համարվել, և ես չեմ կարծում, որ Միացյալ Նահանգները պատրաստ են այստեղ տեղակայել ռազմական բազան, որը, ամենայն հավանականությամբ, կարող է արձագանք առաջացնել ինչպես Ռուսաստանից, այնպես էլ ահաբեկչական շարժումներից, որոնք շատ ակտիվ են այս տարածաշրջանում»,- ասել էր Զուրաբիշվիլին: Պաշտպանության նախարարը, սակայն, համաձայն չէր նախագահի հետ: «Ապագայում ես միայն ողջունելու եմ Վրաստանում ամերիկյան ռազմակայանների առկայությունը»,- շեշտել էր Լևան Իզորիան:
Վրաստանի և Միացյալ Նահանգների միջև ռազմական համագործակցությունը շարունակվում է մի քանի տասնամյակ:

Աղբյուրը mamul.am