CNN-ը պատմել է G7-ում խառնաշփոթի մասին՝ Իրանի ԱԳ նախարարի հրավերի պատճառով

Երբ օգոստոսի 25-ի կեսօրին Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆի ինքնաթիռը վայրէջք կատարեց Բիարիցում, թվում էր, թե G7 գագաթնաժողովում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին հաջողվեց խորամանկ հնարք իրականացնել՝ իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի նկատմամբ, հայտնում է CNN-ը:Նշվում է, որ շաբաթներ շարունակ Մակրոնը փորձում էր համոզել Թրամփին մեղմել իր դիրքերը Թեհրանի նկատմամբ: ԱՄՆ նախագահը հայտատարել էր, որ չի կասկածում Մակրոնին բարի մտադրությանը, սակայն ոչ ոք «չի կարող խոսել Միացյալ Նահանգների անունից», բացառությամբ իրենց:Ընդգծվում է, որ գագաթնաժողովի ընթացքում G7-ի առաջնորդներից հակասական ազդակներ են հնչել: Ֆրանսիայի նախագահը ստիպված է եղել պարզաբանել, որ խոսում է միայն իր երկրի անունից, չնայած որ դա անում է քննարկումների լույսի ներքո:Զարիֆի հրավերի նպատակն այդպես էլ անհայտ է մնացել:

Աղբյուրը՝ mamul.am