«Զվեզդա» հեռուստաալիքը հրապարակել է աշխարհի ամենահզոր «Տյուլպան» 240-միլիմետրանոց ականանետով հրաձգության դանդաղեցված նկարահանման տեսագրությունը: Կադրերում կարելի է տեսնել անձնակազմերի նախապատրաստումը հրաձգությանը և «Տյուլպանների» մարտկոցների համազարկերը՝ այդ թվում դանդաղեցված գործողությամբ:
Կրակը թիրախների ուղղությամբ արձակվել է ութից մինչև 40 կիլոմետր հեռավորության վրա:2Ս4 «Տյուլպանը» խորհրդային 240-միլիմետրանոց ինքնագնաց ականանետ է, որը նախատեսված է հակառակորդի ամրացված շենքերի, ամրաշինական կառուցվածքների, կենդանի ուժի կուտակումների և սպառազինության ու ռազմական տեխնիկայի ոչնչացման համար: Հրաձգության համար կարող են կիրառվել նաև երկու կիլոտոննա հզորությամբ միջուկային արկեր, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: