ԱՄՆ-ի տասներեք նահանգներ հայց են հարուցել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի դեմ՝ փորձելով արգելափակել Սպիտակ տան կողմից օգոստոսի 12-ին հայտարարված միգրացիայի նոր կանոնների ուժի մեջ մտնելը: Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը:«Թրամփի վարչակազմի ելակետը պարզ է. եթե դու հարուստ ես, ապա բարի գալուստ, իսկ եթե աղքատ՝ ապա ոչ,- հայտարարել է Վաշինգտոնի նահանգի գլխավոր դատախազ Բոբ Ֆերգյուսոնը:- Այդ կանոնը հակաամերիկյան է, հականերգաղթային եւ անօրինական»:The Wall Street Journal թերթն ավելի վաղ պարզաբանել է, որ նոր կանոններին համապատասխան, որոնք ԱՄՆ-ի վարչակազմը մտադիր է կիրառել հոկտեմբերի կեսերից, գրին քարտը կարող է մերժվել այն միգրանտներին, ովքեր կարող են օգտվել արտոնյալ Medicaid բժշկական ապահովագրությունից, մասնակցել մթերային կտրոնների ստացման եւ բնակարանի արտոնյալ գնման ծրագրերին:Թերթի գնահատմամբ՝ Թրամփի նոր նախաձեռնությունն ամենավճռականն Է միգրացիոն համակարգում արմատական փոփոխություններ մտցնելու՝ մինչ օրս ձեռնարկված փորձերից: Հայցը հարուցվել Է Վաշինգտոնի, Վիրջինիայի, Դելավերի, Կոլորադոյի, Իլինոյսի, Մասաչուսեթսի, Մինեսոտայի, Միչիգանի, Մերիլենդի, Նեւադայի, Նյու Ջերսիի, Նյու Մեքսիկոյի եւ Ռոդ Այլենդի նահանգներից: Reuters-ը նշում է, ուր այդ հայցը համանման է օգոստոսի 13-ին Կալիֆոռնիայի Սան Ֆրանցիսկո քաղաքի եւ Սանտա Կլարայի օգրուգի իշխանությունների կողմից հարուցված հայցին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: