ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պետության ղեկավար ընտրվելուց հետո մինչեւ 5 միլիարդ դոլար է կորցրել: Այդքան գումար Է նա գնահատել այն եկամուտները, որոնք, իր կարծիքով, բաց է թողել՝ հրաժարվելով գործարարի կարիերայից, ինչպես նաեւ փաստաբանների ծախսերն իր դեմ հարուցված հայցերի պատճառով:«Դա (ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում լինելը), հնարավոր է, ինձ արժենում է երեքից մինչեւ հինգ միլիարդ դոլար,- մեջերում է NBC հեռուստաալիքը Թրամփի հայտարարությունը:- Բայց ինձ համար միեւնույն է, դա ինձ չի հուզում»: Իր խոսքում նա հերթական անգամ ընդգծել է, որ մտադիր է վերընտրման հասնել նախագահի պաշտոնում:«Այն, որ ես նախագահ եմ, ինձ համար մի ամբողջ կարողություն արժի»,- ասել է Թրամփը: Միացյալ Նահանգների նախագահը գանգատվել է, որ ինքը շատ է ծախսում փաստաբանների վրա, որովհետեւ իր ընդդիմախոսներն «ամեն օր» իր դեմ հայցեր են հարուցում դատարաններում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: