Հնդկաստանում մոլեգնող հեղեղումներն առնվազն 225 մարդու կյանք են խլել

Առնվազն 225 մարդ Է զոհվել Հնդկաստանում մոլեգնող հեղեղումներից, որոնք առաջացել են հզոր մուսոնային տեղատարափների հետեւանքով: Ինչպես օգոստոսի 14-ին հայտնել Է India Today հանդեսի կայքը, վերջին օրերին հիմնականում տուժել են երկրի հարավային եւ արեւմտյան ափերը:Ավելի վաղ հաղորդվել Էր Հնդկաստանի այս շրջաններում հեղեղումների պատճառով 200 զոհվածի մասին: Հրատարակության տվյալներով՝ օգոստոսի 8-ից Քերալայի և Քառնատակայի հարավային նահանգներում զոհվել Է համապատասխանաբար 88 և 54 մարդ, իսկ Մահարաշտրայի և Հուջարաթի արևմտյան նահանգներում՝ 49 եւ 31: Եվս երեք հոգի զոհվել են հարևան տարածաշրջաններում: Օդերևութաբանները հայտնում են, որ առաջիկա օրերին հորդառատ անձրևները կշարունակվեն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: