Թրամփի կողմնակիցների վրա ծիծաղող «կանաչ շապիկով տղամարդը» դարձել է Համացանցի աստղ

Երիտասարդը, որին Համացանցում անվանել են «կանաչ վերնաշապիկով տղամարդ», դարձել է Համացանցի աստղ՝ շնորհիվ իր վարակիչ ծիծաղի, որը նա «նվիրել էր» ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի երկու կողմնակիցներին․ վերջիններս ագրեսիվ կերպով վանկարկում էին հակաիմիգրացիոն կարգախոսեր, հաղորդում է Daily Mail-ը։28-ամյա Ալեքս Կակը ներկա է գտնվել Արիզոնա նահանգի Թուսոն քաղաքում ժողովին, երբ հանկարծակի իրենց տեղից կանգնել են պաստառները ձեռքին մի կին ու տղամարդ եւ սկսել վանկարկել կարգախոսեր՝ ի պաշտպանություն Դոնալդ Թրամփի իմիգրացիոն քաղաքականության ։Կակը, որը երգիծական ժանրի դերասան ու բլոգեր է, նստած էր մոտակայքում եւ անմիջապես սկսել էր ցնցվել ծիծաղից։Նշվում է, որ տղամարդն այցելել էր միգրանտների աջակցությանն ուղղված ժողովին, եւ եթե այդ նախաձեռնությունը հաստատվի, Թուսոնը կդառնա Արիզոնայում առաջին քաղաքը, որտեղ պաշտոնական մակարդակով կաջակցեն միգրանտներին։