ԱՄՆ-ում շահել են 530 մլն դոլարի ջեքփոթը

ԱՄՆ-ում կայացել է Mega Millions վիճակախաղի խաղարկությունը, որում շահել են 530 մլն դոլարի ջեքփոթը:

Ինչպես հայտնում է Корреспондент-ը՝ վկայակոչելով վիճակախաղի կայքը, Կալիֆոռնիայում վաճառված տոմսերից մեկը շահել է խոշոր ջեքփոթը 530 մլն դոլարի չափով:

Խաղարկությունը տեղի է ունեցել ուրբաթ երեկոյան: Վաճառված տոմսում համընկել են բոլոր թվերը, որոնք անհրաժեշտ էին ջեքփոթը շահելու համար՝ 17, 19, 27, 40, 68 և 2:

Նշվում է, որ սա մեծությամբ յոթերորդ ջեքփոթն է Mega Millions վիճակախաղի պատմության մեջ: Եթե հաղթողը ցանկանա միանվագ ստանալ գումարը, ապա նրան կհասնի 345.2 մլն դոլար։