Թրամփը Լոնդոնում հանդիսավոր ընթրիք է կազմակերպել արքայազն Չառլզի պատվին

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Մեծ Բրիտանիա իր պետական այցի երկրորդ օրն ինքն է հանդես եկել տանտիրոջ դերում. իր հյուրերին, որոնց թվում էր Ուելսի արքայազն Չառլզը՝ տիկնոջ՝ Կամիլլայի հետ, նա հյուրասիրել է գրիլի վրա պատրաստված տավարի մսի ֆիլե՝ կալիֆոռնիական գինով։

Հունիսի 4-ի երեկոյան Թրամփը եւ նրա տիկին Մելանյան հանդիսավոր ընթրիք են կազմակերպել ԱՄՆ-ի դեսպանի նստավայրում՝ Ռիջենթս փարքում: Ընդունելությանը որպես պատվավոր հյուրեր, բացի արքայազն Չառլզից եւ Կամիլլայից, ներկա էին Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն՝ ամուսնու՝ Ֆիլիպի հետ: Ընդամենը ընդունելությանը հավիրվել էր վաթսուն հյուր:

Հունիսի 5-ին՝ Մեծ Բրիտանիա այցի եզրափակիչ օրը, ԱՄՆ-ի նախագահը տիկնոջ հետ կմեկնի Փորտսմութ, որտեղ Մեյի հետ կմասնակցի Նորմանդիայում դաշնակիցների ափհանման հիշատակի միջոցառումներին: Սպասվում է, որ հենց այնտեղ հյուրերին պաշտոնապես հրաժեշտ կտա Եղիսաբեթ Երկրորդ թագուհին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

168.am