Կիմ Չեն Ընը հանրությանն է ներկայացել Թրամփի հետ բանակցությունների ձախողման համար «աքսորված» դիվանագետի հետ (լուսանկարներ)

Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրի հարցով ԱՄՆ-ի հետ բանակցությունների համար պատասխանտու հյուսիսկորեացի բարձրաստիճան պաշտոնյաններից մեկը, որը, հարավկորեական և արևմտյան լրատվամիջոցների փոխանցմամբ, հարկադիր աշխատանքների էր ուղարկվել այս տարվա փետրվարին Հանոյում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցությունների ձախողումից հետո, իր «աքսորի» վերաբերյալ լուրերի ֆոնին հանրությանն է ներկայացել երկրի ղեկավար Կիմ Չեն Ընի հետ:

Ինչպես նշում է Daily Mail-ը, խոսքը Կիմ Յոն Չհոլի մասին է, որին հանդիսավոր միջոցառման ժամանակ նկատել են Կիմ Չեն Ընի և մյուս բարձրաստիճան պաշտոնյաների հետ նույն շարքում նստած:

 

On Monday, local publications pictured Kim Yong Chol (circled on screen at far right) sitting near King Jong Un (center) and other top officials as they enjoyed a musical performance by the wives of Korean People's Army officers

 

Աղբյուրը մանրամասնում է, որ Կիմ Յոն Չհոլը բանակցային գործընթացի շրջանակում մի քանի անգամ հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի, ինչպես նաև Թրամփի հետ:

 

Kim Yong Chol traveled to Washington and to meet with President Donald Trump before Kim Jong Un's two summits. He is pictured with the President in June 2018

 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր tert.am-ը, հարավկորեական Chosun Ilbo պարբերականը գրել էր, որ Հանոյում Թրամփի և Կիմ Չեն Ընի՝ Փհենյանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների ձախողումից հետո, հյուսիսկորեական իշխանությունները մահապատժի են ենթարկել բանակցությունների համար պատասխանատու մի շարք դիվանագետների:

Նրանց շարքում է իբր եղել Կիմ Հյոկ Չհոլը, որը Հյուսիսային Կորեայի՝ ԱՄՆ հարցերով հատուկ դեսպանն էր ու զբաղվում էր Վաշինգտոնի հետ միջուկային բանակցությունների հարցով:

Ըստ պարբերականի՝ դիվանագետին մահապատժի ենթարկելու պատճառը եղել էր Թրամփ-Կիմ Չեն Ըն վերջին հանդիպման տապալումը:

 

Kim Yong Chol (far right) was North Korea's top nuclear negotiator during talks recent summits with the US. He is pictured sitting next to Kim Jong Un, and across from President Donald Trump at the second summit between to the two countries in Hanoi in February

Chosun Ilbo-ի տվյալներով՝ Կիմ Հյոկ Չհոլից բացի՝ նույն պատճառով մահապատժի է դատապարտվել Հյուսիսային Կորեայի արտգործնախարարության ևս 4 պաշտոնյա, որոնք ներգրավված են եղել Թրամփ-Կիմ Չեն Ըն հանդիպման նախապատրաստական աշխատանքներում:

Հայտնի է, որ նրանք մահապատժի են ենթարկվել մարտին՝ բանակցություններից կարճ ժամանակ անց:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի ղեկավարների առաջին հանդիպումը կայացել էր 2018թ. ամռանը՝ Սինգապուրում: Այն ժամանակ կողմերին հաջողվել էր որոշ համաձայնություններ ձեռք բերել, ինչի շնորհիվ բանակցությունները հաջողված էին հայտարարվել:

Մինչդեռ այս տարվա փետրվարի վերջին կայացած բանակցություններն արդյունք չէին տվել. կողմերը չէին կարողացել ընդհանուր հայտարարի գալ փոխզիջումների հարցում: Մասնավորապես՝ Թրամփը մերժել էր Կիմ Չեն Ընի՝ արևմտյան պատժամիջոցները մասամբ չեղարկելու առաջարկն ու ժամանակից շուտ լքել հանդիպումը:

Ըստ վերլուծաբանների՝ Վաշինգտոնի և Փհենյանի միջուկային բանակցություններն այժմ փակուղու առաջ են:

Kim Yong Chol was one of Kim Jong Un's top aides, before a report that he was purged from politics and sentenced to hard labor. The pair are pictured together in March

tert.am