Զելենսկին Սաակաշվիլիին վերադարձրել է ուկրաինական քաղաքացիությունը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին վերադարձրել է ուկրաինական քաղաքացիությունը Օդեսայի շրջանի նախկին ղեկավար, Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիին: Այդ մասին հրամանը ստորագրվել է Զելենսկու կողմից մայիսի 28-ին:

«Փոփոխություններ կատարել Ուկրաինայի նախագահի 2017 թվականի հուլիսի 26-ի № 196 հրամանում Բոնդարեւա Տ.-ի, Կորնիյչուկ Ա.-ի, Կորոտեցկի Լ.-ի եւ այլ անձանց Ուկրաինայի քաղաքացիությունը դադարեցնելու մասին՝ հեռացնելով Միխայիլ Սաակաշվիլիի՝ Ուկրաինայի քաղաքացիության կորստի մասին դրույթները»,-նշված է հրամանում:

armtimes.com