Սերբիան բանակը լիարժեք մարտական պատրաստվածության է բերել Կոսովոյում տեղի ունեցած միջադեպի պատճառով

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վույչիչը կարգադրել է երկրի զինված ուժերն ու ներքին գործերի նախարարության հատուկ նշանակության զորքերը լիարժեք մարտական պատրաստվածության բերել, հայտնում է ria.ru-ն՝ Սերբիայի ազգային հեռուստատեսությանը հղումով:

Ստեղծված իրավիճակը պայմանավորված է Կոսովոյում տեղի ունեցած միջադեպով. երեքշաբթի առավոտյան Կոսովոյի ինքնահռչակ հանրապետության հյուսիսում, ըստ նախնական տվյալների, ձերբակալվել է 13 սերբ:

Կոսովոյի ներքին գործերի նախարարության հատուկջոկատայինների ստորաբաժանումները ներխուժել են հյուսիսում գտնվող սերբական չորս համայնքների տարածք: Դրա հետևանքով  ձերբակալվել են Կոսովոյի ոստիկանության՝ ազգությամբ սերբ ծառայողներ, քաղաքացիական անձինք:

Սերբական համայնքների բնակիչները փողոցներում բարիկադներ են կառուցում Կոսովոյի իշխանություններին դիմակայելու համար:

Պաշտոնական Բելգրադից հայտնել են, որ եթե Կոսովոն չդադարեցնի իր գործողությունները, Սերբիան անպայման կարձագանքի:

Նախօրեին Վույչիչը խորհրդարանի առջև ելույթի ժամանակ կոչ էր արել չխաբել հանրությանն ու ընդունել Կոսովոյի կորուստը:

tert.am