Համացանցում է հայտնվել ամերիկյան անօդաչու սարքի՝ ենթադրաբար ռուսական մարտական ինքնաթիռի կողմից «որսման» տեսանյութը

Համացանցում է հայտնվել ամերիկյան անօդաչու սարքի՝ ենթադրաբար ռուսական մարտական ինքնաթիռի կողմից «որսման» տեսանյութը:

Համապատասխան տեսագրությունը հրապարակվել է Instagram-ում՝ maxpower էջում: Կադրերում երևում է՝ ինչպես է օդաչուն առավելագույնս մոտենում MQ-9 Reaper թռչող սարքին:

Թե որտեղ է տվյալ միջադեպը տեղի ունեցել՝ չի նշվում:

ՌԴ պաշտպանության նախարարությունը պաշտոնական մեկնաբանությամբ հանդես չի եկել:

MQ-9 Reaper-ն ԱՄՆ ռազմաօդային ուժերին պատկանող անօդաչու է:

«ՌԻԱ Նովոստի» գործակալությունը հայտնում է, որ վերջին շրջանում ամերիկյան հետախուզության ակտիվությունը ռուսական սահմանների մոտ զգալի ավելացել է:

 

tert.am