Մեծ Բրիտանիայի արքայազն Հարին և Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը ցույց են տվել մայիսի 6-ին լույս աշխարհ եկած որդուն, գրում է dailymail.co.uk-ը:
Սասեքսի դքսուհին հրաժարվել է թագավորական ավանդույթից և լրագրողների մոտ դուրս չի եկել անմիջապես ծննդաբերությունից հետո, ինչպես արել է Քեյթ Միդլթոնը, այլ սպասել է երկու օր և նոր միայն ցուցադրել որդուն:
Վինձորի պալատում արված լուսանկարներում արքայազն Հարին գրկել է փոքրիկին, իսկ Մեգան Մարքլը երջանիկ կանգնած է նրանց կողքին:
Երջանիկ ծնողները դեռ թաքցնում են որդու անունը, սակայն խոստացել են մոտ ապագայում հայտնել:
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի արքայազն Հարին և Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը ծնող են դարձել մայիսի 6-ին:
«Ուրախությամբ հայտնում ենք, որ 2019թ. մայիսի 6-ին ծնվել է Սասեքսի դքսի ու դքսուհու առաջնեկը: Տղան կշռում է 3,2 կգ: Դքսուհին և նորածինն առողջ են, իրենց լավ են զգում»,-ասվում էր գրառման մեջ:
Նշվում է, որ թագուհի Էլիզաբեթ 2-րդի ութերորդ ծոռը բրիտանական գահի ժառանգորդների թվում կլինի յոթերորդը: