Վրաստանում յուրահատուկ ապակյա կամուրջ կկառուցվի

Վրաստանի Քվեմո Քարթլի մարզում՝ Դաշբաշի կիրճում, յուրահատուկ ապակյա կամուրջ կկառուցվի, հայտնում է sputnik-georgia.ru-ն՝ Kass Land շինարարական ընկերության տնօրեն Եկատերինա Թորդիային հղումով:

Նրա խոսքով՝ կամուրջը պատրաստ կլինի մոտավորապես մեկ տարուց և թույլ կտա մեկ միլիոնով ավելացնել զբոսաշրջիկների թիվը:

Ապակյա կամրջի շնորհիվ այցելուները կարող են կիրճի մի ծայրից հասնել մյուս ծայրը:

«Այս կամուրջը յուրահատուկ կլինի ոչ միայն Վրաստանում, այլև ամբողջ աշխարհում: Կամրջի կենտրոնում ադամանդի տեսքով բար կկառուցվի, որտեղից այցելուների համար անմոռանալի տեսարան կբացվի դեպի Դաշբաշի կիրճը»,- ասել է Թորդիան: