Ուկրաինայում մասնագիտական խումբ է ստեղծվել՝ Պորոշենկոյի հանցագործությունները հետաքննելու համար

Ուկրաինայում մի խումբ մասնագետներ զբաղվելու են նախկին նախագահ Պետրո Պորոշենկոյի ու նրա շրջապատի կատարած հանցագործությունները հետաքննելու եւօրենքով նախատեսված պատասխանատվության ենթարկելու գործընթացով։ Ընդ որում մասնագիտական խմբի անդամները ինչպես այդ երկրում բնակվող գործիչներ են, այնպես էլ արտասահմանում ապրող մասնագետներ։ Այս մասին հայտնում է Страна-ն։

Խումբը ոչ պաշտոնական է, եւ վերջնական նպատակը դեռեւս իշխանության ղեկին գտնվող էլիտային ու նախագահ Պորոշենկոյին պատասխանատվության ենթարկելն է, ըստ NewsOne-ի հաղորդման։ Ընդ որում, խումբը բավարար պրոֆեսիոնալիզմ ու ֆինանսական ռեսուրսների տիրապետում է ու հետաքննության իրականացման համար ներգրավելու են նաեւ խոշոր խուզարկուական ընկերությունների, որոնք զբաղվում են նախագահների ու նրանց մերձավոր շջապատի օֆշորների, անշարժ գույքի ու բանկային հաշիվների հետաքննությամբ։

hraparak.am