ԻՊ-Ը ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՍԻՐԻԱՅՈՒՄ ԻՐ ՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ԻՊ պարագլուխ Աբու Բաքըր ալ-Բաղդադին հրապարակել է տեսաուղերձ, որով հայտարարել է, որ Բաղուզի համար մարտերն ավարտված են։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։

Հիշեցնենք, որ մարտերը Բաղուզի համար սկսվել էին դեռ այս տարվա փետրվար ամսին։

Նշենք նաև, որ Բաղուզի՝ ԻՊ ահաբեկիչների հսկողությունից ազատագրման օպերացիան ավարտվել էր մարտի 23-ին։ Այն ահաբեկչական խմբավորման վերջին հենակետն էր Սիրիայում։ Ալ-Բաղդադին իր ուղերձում խոստացել է վրեժ լուծել բոլոր նրանցից, որոնք մասնակցել են ԻՊ գրոհայինների ոչնչացմանը կամ ձերբակալմանը։

Ալ-Բաղդադին փորձել է նույնիսկ ծածուկ կերպով հեռանալ, սակայն ապարդյուն։