Ամերիկացիները դեմ են Թրամփին իմպիչմենթ հայտարարելուն՝ չնայած նրա ստին

Ամերիկացիների մեծամասնությունը դեմ է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին իմպիչմենթ հայտարարելուն։ Այս մասին գրում է The Washington Post-ը՝ վկայակոչելով հարցման տվյալները։

Նշվում է, որ հատուկ դատախազ Ռոբերթ Մյուլերի՝ «ռուսական գործով» հետաքննության արդյունքում հարցվածների 56 տոկոսը դեմ է իմպիչմենթին, 37 տոկոսը սատարել է համապատասխան ընթացակարգի մեկնարկը։ 47 տոկոսը կարծում է, որ Թրամփը խոչընդոտել է հետաքննությանը, այնինչ 4 տոկոսը հակառակ կարծիքի է։ Բացի այդ, 58 տոկոսը վստահ է, որ նախագահը ստել է հասարակությանը՝ հետաքննության հետ կապված հարցերի շուրջ։

https://img.gazeta.ru/files3/513/12316513/upload-RTX6SQ9P-pic905-895x505-31920.jpg