ԱՄՆ-ում 2 դպրոցական ձերբակալվել է զանգվածային սպանություն նախապատրաստելու կասկածանքով

ԱՄՆ-ի ոստիկանությունը ձերբակալել է 14-ամյա դպրոցականների, որոնք կասկածվում են Ֆլորիդայում 9 անձի սպանությունը կազմակերպելու համար: «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ ոստիկանությունը երեխաներին ձերբակալել է ուսուցչուհուց համապատասխան ինֆորմացիա իմանալուց հետո:

Ուսուցչուհին նկատել է դպրոցականների հիստերիկ պահվածքը, երբ նրանք ինչ-որ թղթապանակ էին փնտրում: Ավելի վաղ, նա գտել էր թղթապանակ մի նամակով, որտեղ հիշատակվել էր զենքի մասին: Թղթապանակում եղել է նաև ծրագրված պլանը, թե ինչպես զենք ձեռք բերել, սպանել գրեթե 10 մարդու:

Իրավապահ մարմինները մեղադրանք են առաջադրել յուրաքանչյուր աշակերտի նկատմամբ: