«Ես մերժեցի Համաշխարհային բանկի ղեկավար դառնալու հորս առաջարկը». Իվանկա Թրամփ

Իվանկա Թրամփը հավաստել է, որ հայրն իրոք իրեն առաջարկել է գլխավորել Համաշխարհային բանկը (ՀԲ) այն դեպքում, եթե իրեն հետաքրքրի այդ աշխատանքը, տեղեկացնում է BBC-ին:

Անցյալ շաբաթ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն Atlantic հրատարակությանը պատմել էր, որ իր դստերը հարցրել է, թե չի ցանկանում արդյոք զբաղեցնել ամենաբարձր պաշտոնը Համաշխարհային բանկում, «որովհետեւ նա շատ լավ է գլուխ հանում թվերից»:

Եվ ահա այժմ արդեն Իվանկան է պատմում այդ դեպքի մասին: Նրա խոսքով՝ այդ առաջարկությանն ի պատասխան հորն ասել է, որ ինքը լիովին երջանիկ է Սպիտակ տան խորհրդականի պաշտոնում: Ի վերջո Թրամփն այնուամենայնիվ մասնակցել է Համաշխարհային բանկի նոր նախագահի թեկնածության ընտրմանը. թեկնածու է դարձել ամերիկացի տնտեսագետ Դեւիդ Մալփասը: Միացյալ Նահանգներին վաղուց է ամրագրված Համաշխարհային բանկի ղեկավար ընտրելու ոչ պաշտոնական իրավունքը: