ԱՄՆ Արիզոնա նահանգում Էյնսլի Ռեյ անունով կինը կացինը նետել է թիրախի ուղությամբ, սակայն այն ետ է սլացել՝ գրեթե հարվածելով կնոջը: Բարեբախտաբար, կնոջը հաջողվել է վերջին պահին կռանալ և խուսափել հարվածից:
«Սկզբում ես անգամ չհասկացա, թե ինչ է կատարվում, բայց հետո, տեսանյութը մի քանի անգամ դիտելով, սկսեցի ծիծաղել ինքս ինձ վրա: Աստված իմ, ինչ լավ է, որ կացինը գլխիս չհարվածեց»,- ասել է Էյնսլին:
Կնոջ ինստագրամյան էջում տեսանյութն արդեն ավելի քան 160 հազար դիտում է ունեցել: