Նիդերլանդներում զորավարժությունների մասնակցող կործանիչը վնասվել է իր իսկ կրակոցներից

Նիդերլանդներում իրականացված զորավարժությունների ժամանակ F-16 կործանիչը լուրջ վնասներ է հասցրել ինքն իրեն:

Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում անելով նիդերլանդական աղբյուրին, միջադեպը տեղի է ունեցել Լեուվարդեն համայնքի ավիաբազայում կայացած հունվարյան զորավարժությունների ընթացքում, սակայն տեղեկությունն այդ մասին միայն հիմա է հայտնվել:

Հաղորդվում է, որ հունվարի 21-ին F-16 մոդելի երկու կործանիչ օդ են բարձրացել և կրակ բացել նախապես որոշված նպատակակետերի ուղղությամբ:

Ինքնաթիռներից մեկի օդաչուն հայտնվել է իր իսկ արձակած կրակոցների տակ, համենայն դեպս փամփուշտներից մեկը վնասել է օդանավի արտաքին մասը, իսկ զինամթերքի բեկորները հայտնվել են շարժիչի մեջ:

Միջադեպից հետո օդաչուին հաջողվել է վայրէջք կատարել: Կործանիչին հասցված վնասն աննշան է գնահատվել: