Ադրբեջանում ծնվել է 10 միլիոներորդ բնակիչը

2019թ. ապրիլի 6-ին ադրբեջանցիներ Նիգյար Օջաղովայի և Ռաուֆ Հասանովի ընտանիքում ծնվել է երկրի 10 միլիոներորդ բնակիչը:

Ինչպես նշում է minval.az-ը,  աղջիկ երեխան կշռում է 3,6 կգ, նրա հասակը 52 սմ է:

Հայտնի է, որ երկրի նախագահ Իլհամ Ալիևն ու առաջին տիկին Մեհրիբան Ալիևան Ադրբեջանի 10 միլիոներորդ բնակչի լույս աշխարհ գալու կապակցությամբ շնորհավորել են ոչ միայն նորածնի ծնողներին, այլ բոլոր ադրբեջանցիներին: