Դեսպան Ռաիսա Վարդանյանը պարգևատրվել է «Խաղաղության և ժողովուրդների միջև բարեկամության» հուշամեդալով

Ապրիլի 5-ին Հանոյի Բարեկամության պալատում Վիետնամական բարեկամության միությունների կազմակերպության (The Vietnam Union of Friendship Organizations) կողմից Վիետնամում Հայաստանի դեսպան Ռաիսա Վարդանյանը պարգևատրվեց «Խաղաղության և ժողովուրդների միջև բարեկամության» հուշամեդալով։ Մրցանակը հանդիսանում է Վիետնամական բարեկամության միությունների կազմակերպության բարձրագույն պարգևը։

ԱԳՆ լրատվական ծառայության փոխանցմամբ, պարգևատրման հանդիսավոր արարողության ընթացքում ելույթներով հանդես եկան Վիետնամի բարեկամության միությունների կազմակերպությունների նախագահ, դեսպան Նգույեն Ֆուոնգ Նգան (Nguyen Phuong Nga) և Հայ-վիետնամական բարեկամության կազմակերպության նախագահ Նգույեն Վան Տուանը (Nguyen Van Thuan)։

Դեսպան Վարդանյանն իր խոսքում նշեց, որ Վիետնամի և Հայաստանի միջև բարեկամական հարաբերությունները հիմնված են երկու ժողովուրդների պատմական ավանդույթների և արժեքների վրա, ինչպես նաև անդրադարձավ տնտեսության, առևտրի, կրթության, տեխնոլոգիաների փոխանակման, մշակույթի ոլորտներում երկու երկրների միջև դինամիկ զարգացող համագործակցությանը։

Աղբյուրը` http://www.armtimes.com/hy/article/158413