Ամերիկացուն ձերբակալել են ակվարիումային ձկանը լքելու համար

ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինա նահանգում ձերբակալել են տղամարդու, որը մեղադրվում է ակվարիումի ձկան հետ դաժան վարվելու համար: Այս մասին հայտնում է korrespondent.net-ը:

53-ամյա Մայքլ Ռեյ Հինսոնի բնակարանի զննման ժամանակ հայտնաբերվել է կեղտոտ ակվարիում, որի մեջ լողում էր ձկնիկը: Վատ պայմաններից և թերսնումից առաջացած հիվանդության պատճառով ձկնիկը տանջվել է: Հինսոնը նրան լքել էր՝ տեղափոխվելով նոր բնակարան:

Շերիֆի օգնականները ձկնիկին դուրս են բերել ակվարիումից, տեղափոխել են կենդանիների խանութ և պլանավորում են նրա համար նոր տեր գտնել: Խանութի վաճառողը նշել է, որ աստրոնոտուս տեսակի ձկան երկարությունը կարող է հասնել մինչև 40 սմ-ի:

«Ձկների այս տեսակը ենթակա է մարզման, ունենում է բնավորության տարբեր գծեր, որոշները նաև ագրեսիվ են»,- բացատրել է նա:

Հինսոնին մեղադրանք է առաջադրվել ձկանը լքելու և դաժան վարվելու համար: Տղամարդը դարձել է այս տարածաշրջանում միակը, որը պատասխանատվության կենթարկվի ձկան հետ վատ վերաբերմունքի համար: