Համացանցում քննարկում են արքայազն Չարլզի «սիրախաղը» թագուհի Լետիսիայի հետ

Մեծ Բրիտանիայի արքայազն Չարլզը և Իսպանիայի թագուհի Լետիսիան այցելել են «Սորոլյա. լույսի իսպանացի վարպետ» խորագրով ցուցահանդեսին, որը բացվել է Լոնդոնի Ազգային պատկերասրահում: Իսպանացի նկարիչ Խոակին Սորոլյայի ցուցահանդեսը բաց կլինի մինչև հուլիսի 7-ը:

Ինչպես գրում է Euromag-ը, սոցցանցի օգտատերերի աչքից չի վրիպել այն, որ բրիտանացի արքայազնը ու իսպանացի թագուհին պատկերասրահ են այցելել առանց ամուսինների ընկերակցության:

Համացանցի օգտատերերն ընդգծել են, որ արքայազն Չարլզն իրեն ավելի քան քաղաքավարի է պահել Իսպանիայի թագավոր Ֆիլիպ VI-ի կնոջ հետ: