«Պատրաստվում եմ պատմել ամբողջ ճշմարտությունը». Nissan-ի նախկին ղեկավար

Renault – Nissan – Mitsubishi ընկերությունների դաշինքի նախկին տնօրեն Կառլոս Գոնը հայտարարել է, որ պատրաստվում է իր հետ կատարված վերջին իրադարձությունների մասին ամբողջ ճշմարտությունը պատմել:

«Կատարվածի մասին ամբողջ ճշմարտությունը կպատմեմ»,- գրել է Գոնը թվիթերյան իր էջում:

Նա նաև հայտարարել է մամուլի ասուլիսի մասին, որը կկայանա ապրիլի 11-ին:

Հիշեցնենք, որ Կառլոս Գոնը ձերբակալվել էր Ճապոնիայում՝ դեռևս անցած տարվա վերջին: Հունվարի 11-ին ճապոնական ֆինանսական օրենսդրությունը խախտելու համար Գոնի դեմ պաշտոնական մեղադրանք էր առաջադրվել:

Մարտի սկզբին Nissan-ի նախկին ղեկավարը 9 մլն դոլար գրավի դիմաց ազատ էր արձակվել: