ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ֆլորիդա նահանգի «Մար ա Լագո» նստավայրի տարածք ապօրինի կերպով չինական երկու անձնագիր ունեցող կին է մուտք գործել, հաղորդում է Reuters գործակալությունը:
Յուցզին Չժան անունով կինը մոտեցել է մուտքի մոտ նստող անվտանգության աշխատակիցներին և ասել, որ փակ ակումբի անդամ է և եկել է մասնակցելու ՄԱԿ-ի հովանու ներքո անցկացվող չինա-ամերիկյան ասոցիացիայի կազմակերպած միջոցառմանը:
Հատուկ ծառայությունների աշխատակիցները պարզել են, որ նման միջոցառում գոյություն չունի: Խուզարկման ժամանակ կնոջ մոտ Չինաստանի երկու անձնագիր է հայտնաբերվել, ինչպես նաև «վնասակար» ծրագրային ապահովմամբ կրիչ:
Հատուկ ծառայության աշխատակիցները ձերբակալել են կնոջը: