«Ես պաշտում են Ուկրաինան, անպայման կվերադառնամ և կվերականգնեմ Ուկրաինայի քաղաքացիությունը». Սահակաշվիլի

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին վստահ է Վլադիմիր Զելենսկու հաղթանակին Ուկրաինայի նախագահի ընտրությունների երկրորդ փուլում եւ ցանկանում է վերադառնալ այդ երկիր ու վերականգնել Ուկրաինայի քաղաքացիությունը։

«Փաստորեն Ուկրաինայում հեղափոխություն տեղի ունեցավ: Առանց որեւիցե կասկածի, երկրորդ փուլում կհաղթի Վլադիմիր Զելենսկին»,- հայտարարել է Սահակաշվիլին «Ռուսթավի 2» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

Նա հայտնել է, որ ընտրություններում Զելենսկու հաղթանակի դեպքում մտադիր է վերադառնալ Ուկրաինա: «Ես պաշտում են Ուկրաինան, անպայման կվերադառնամ եւ կվերականգնեմ Ուկրաինայի քաղաքացիությունը»,- ասել է Սահակաշվիլին:
Նրա խոսքով՝ ինքը մտադիր չէ որեւիցե պաշտոն զբաղեցնել Ուկրաինայում, նույնիսկ վարչապետի պաշտոնը, եթե իրեն դա առաջարկեն, բայց պատրաստ է «լուրջ օգնություն» ցույց տալ:

«Իմ հետագա պլանները կապված են Վրաստանի հետ»,- հայտարարել է Սահակաշվիլին, հաղորդել է «Ինտերֆաքսը»: