Հայտնի է դարձել աշխարհի ամենաշահութաբեր ընկերությունը

Saudi Aramco սաուդյան նավթընկերությունը դարձել է աշխարհի ամենաշահութաբեր ընկերությունը: Այդ մասին հայտնել Է Bloomberg-ը՝ հղում անելով Moody՚s եւ Fitch վարկանիշային գործակալություններին:

Ընկերության զուտ շահույթը 2018 թվականի կազմել է 111,1 մլրդ դոլար: Այդ ցուցանիշն զգալիորեն գերազանցում է Apple-ի և Samsung-ի ցուցանիշները, որոնք գրավել են վարկանիշի երկրորդ և երրորդ տեղերը: Այսպես, Moody՚s-ի և Fitch-ի տվյալներով՝ անցյալ տարի այդ ընկերությունները վաստակել են 59,5 և 35,1 մլրդ դոլար՝ համապատասխանաբար:

Ինչպես նշում է Bloomberg-ը, Saudi Aramco-ի շահույթը ավելին է, քան Apple-ինը, Google-ինը և Exon Mobil-ինը՝ միասին վերցված:

Saudi Aramco-ի ֆինանսական ցուցանիշների բացահայտումը, որոնք գաղտնի էին պահվում 1988 թվականին ընկերության հիմնադրման պահից ի վեր, համընկեցվել է արժեթղթերի շուկա նավթահսկայի մտնելուն՝ գրում է թերթը: