Շվեդիայի թագաժառանգ արքայադուստրը երեխաների հետ «ֆլոս» է պարել ու զարմացրել նրանց (տեսանյութ)

Բրիտանական Daily Mail պարբերականը հրապարակել է ուշագրավ տեսանյութ, որում երևում է՝ ինչպես է Շվեդիայի թագաժառանգ արքայադուստր Վիկտորյան մի խումբ երեխաների հետ համացանցում մեծ տարածում գտած «ֆլոս» պարը պարում:

Պարբերականը նկատում է, որ 41-ամյա դքսուհին իրեն շատ անկաշկանդ է պահել անծանոթ երեխաների հետ: Ի դեպ, երեխաները շատ են զարմացել՝ իմանալով, որ արքայադուստրը գիտի այդ պարը:

Տեսանյութն արվել է Նորվեգիային սահմանակից Հերյեդալեն նահանգում, որտեղ նա այցելության էր եկել ալպինիզմով զբաղվող երիտասարդներին և երեխաներին:

Պարբերականը չի բացառում, որ արքայադուստրը նորաձև պարի շարժումները սովորել է իր երեխաներից:

 

The Crown Princess Victoria was surrounded by children as she practiced the viral floss dance move

The 41-year-old laughed and joked with the children she danced alongside, who seemed impressed by her moves

The dancing took place as she met children before one of Princess Victoria's walks through the Swedish countryside