Թուրքիայի ընտրատեղամասերից մեկում դիտորդներ են սպանվել

Թուրքիայում կիրակի անցկացվող ՏԻՄ ընտրությունների ժամանակ կրակոցներ են հնչել ընտրատեղամասերից մեկում: Ինչպես հաղորդում է DW.com-ը՝ վկայակոչելով թուրքական աղբյուրը, մարտի 31-ին Մալաթիա քաղաքում բախումներ են տեղի ունեցել երկու խմբի միջև:

Ծեծկռտուքի մասնակիցներից մեկը հանել է ատրճանակն ու կրակել իր հակառակորդների ուղղությամբ: Կրակողը ձերբակալվել է:

«Բարեկեցություն» ընդդիմադիր կուսակցության առաջնորդը սոցցանցում հայտնել է, որ մահացած անձինք դիտորդներ էին` իր կուսակցությունից: Նրանք փորձել են խոչընդոտել բաց քվեարկությանը և դրա համար սպանվել են:

Հայտնի է, որ ՏԻՄ ընտրություններին մասնակցելու իրավունք ունի ավելի քան 57 մլն մարդ: Ընտրությունների անվտանգ ընթացքն ապահովում է 553 000 ոստիկան: