Մասնագիտությամբ փաստաբան Զուզանա Չապուտովան հաղթել է Սլովակիայում կայացած նախագահական ընտրությունների 2-րդ փուլում՝ հավաքելով ձայների 58,38%-ը: Մինչդեռ նրա մրցակիցը՝ Եվրահանձնաժողովի նախագահի տեղակալ Մարոշ Շեֆչովիչը, հավաքել է ձայների 41,62%-ը:
Ինչպես նշում է ria.ru-ն, տվյալները լույս մարտի 31-ի գիշերը հրապարակել է Սլովակիայի վիճակագրական վարչությունը:
Հատկանշական է, որ Չապուտովան ձայների մեծամասնությունն է ստացել երկրի բոլոր մարզերում՝ բացառությամբ Պրեշովսկի մարզի:
Հայտնի է, որ Շեֆչովիչն ընդունել է իր պարտությունն ու երկրի առաջին կին նախագահին ծաղեփունջ նվիրել:
Ինքը՝ Չապուտովան, խոստացել է լինել բոլոր սլովակների նախագահը՝ այդ հայտարարությունն անելով երկրի քաղաքացիների բոլոր հիմնական լեզուներով:
Կին նախագահն իր պարտականություններն ու լիազորությունները ստանձնելու է հունիսի 15-ից: