Սաակաշվիլին բացատրել է՝ ինչու էր հեռուստաեթերի ժամանակ ծամել փողկապը

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Դմիտրի Գորդոնին տված հարցազրույցում պատմել է 2008 թվականին տեղի ունեցած իրադարձության մասին, երբ Հարավային Օսիայում հակամարտության ընթացքում հեռուստաեթերի ժամանակ նա ծամել էր փողկապը:

«Ես չգիտեի, որ ուղիղ եթերում եմ: Երբ մարդն ինքն իր հետ միայնակ է մնում, այն էլ նման իրավիճակներում, կարող է շատ բան անել»,- խոստովանել է Սաակաշվիլին և հավելել, որ փողկապ ծամելու սովորությունն իր մոտ ի հայտ է եկել դեռևս «Արտեկ» պիոներական ճամբարում:

«Արդեն այդ ժամանակ փողկապների նկատմամբ անտարբեր չէի: Ինչպես տեսնում եք, հենց այդ պատճառով էլ դրանք հազվադեպ եմ կրում»,- նշել է Վրաստանի նախկին նախագահը:

Նա հավելել է, որ ներկա պահին հետևում է իր սննդակարգին և կատակել է, թե «փողկապներից հրաժարվելու» շնորհիվ էլ նիհարել է:

«100 հազարից ավելի մարդ հարձակվել էր իմ փոքր երկրի վրա, տանկեր, ինքնաթիռներ, մեր մայրաքաղաքն էին ցանկանում գրավել, կառավարությունը տապալել, ինձ սպանել. այս ամենը նրանց նպատակն էր: Սակայն դրանցից և ոչ մեկը ՌԴ նախագահ Պուտինը չկարողացավ իրականացնել»,- ասել է Սաակաշվիլին:

Հիշեցնենք, որ ռուս-վրացական պատերազմը, հայտնի է նաև որպես «օգոստոսյան պատերազմ», տեղի է ունեցել 2008 թվականի օգոստոսին՝ տևելով հինգ օր՝ օգոստոսի 7-ից մինչև 12-ը։ 2008 թվականի օգոստոսի 26-ին Մոսկվան ճանաչել է Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը:

Սաակաշվիլիի փողկապն էլ անեկդոտների և զավեշտի առարկա էր դարձել այն բանից հետո, երբ նա ուղիղ եթերում ծամել էր այն:

 

Саакашвили об инциденте с галстуком: В какой-то момент я просто утратил контроль