ՆԱՏՕ-ի նավերը մտել են Սև ծով (տեսանյութ)

ՆԱՏՕ-ի անդամ երկրներից ժամանած նավերի խումբն անցել է Թուրքիայում Բոսֆորի նեղուցով և մտել Սև ծով, կադրերը հրապարակել է թուրքական DHA գործակալությունը:

Հայտնի է, որ ռազմանավերը պատկանում են Նիդեռլանդների, Իսպանիայի և Կանադայի ռազմածովային ուժերին: Դրանք ուղևորվում են Ուկրաինայի Օդեսա քաղաքի նավահանգիստ՝ ուկրաինացի և վրացի գործընկերների հետ անցկացվելիք «Ծովային վահան» վարժանքներին մասնակցության համար: Նախատեսվում է, որ ՆԱՏՕ-ի երեք նավերն ուկրաինական նավահանգիստ կհասնեն ապրիլի 1-ին:

«Էվերթսեն» էսկադրային ականակիրը, ինչպես նաև «Տորոնտո» և «Սանտա Մարիա» հածանավերը Թուրքիայի ծովային տարածքով անցել են տեղի առափնյա անվտանգության ծառայությանը պատկանող թուրքական «Գելիբոլու» հածանավի ուղեկցությամբ:

Ինչպես հայտնում է ria.ru-ն, ՌԴ Սևծովյան նավատորմը հետևում է Սև ծովի ավազան մտած ՆԱՏՕ-ի նավերին: