Կանադայի Օնտարիո նահանգի ոստիկանությունն ավելի քան 900 հազար դոլար արժողությամբ թմրանյութերի ու զինամթերքի խոշոր խմբաքանակ է առգրավել, հաղորդում է CTV News հեռուստաալիքը:
Վերջին 3 ամիսներին Բրամփթոն քաղաքի ոստիկանության աշխատակիցները հետևել են 35-ամյա թմրավաճառին, որին ձերբակալել են անցած շաբաթ:
Բացի թմրանյութերի խոշոր խմբաքանակից, առգրավվել է նաև 26 միավոր հրազենային զենք և փամփուշտներ:
Ձերբակալվածը, որի ինքնությունը չի հրապարակվում, թմրանյութերն Օնտարիո է ներկրել մաքսանենգ ճանապարհով, սակայն ինչ կերպ՝ չի հաղորդվում: Այժմ հստակեցվում է, թե ում է պատկանում առգրավված զենքը:
Տղամարդուն արդեն ավելի քան 60 կետով մեղադրանք է առաջադրվել: