Այրվում է Բաքվի «Դիքլաս» առևտրի կենտրոնը

Բաքվի խոշոր առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Այրվում է Բաքվի «Դիքլաս» առևտրի կենտրոնը, դեպքի վայր են ժամանել 10 հրշեջ-փրկարարական հաշվարկներ:

Կատարվում են հրդեհաշիջման և առևտրի կենտրոնում գտնվող մարդկանց տարհանման աշխատանքներ: Տուժածների վերաբերյալ տեղեկություն դեռևս չի հայտնվում: