Նեթանյահուն Գազայի հատվածից Իսրայելի հրթիռակոծման պատճառով ընդհատել է այցն ԱՄՆ ու վերադառնում է

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, երկուշաբթի առավոտյան տեղեկանալով Գազայի հատվածից հրեական Շարոն շրջանի հթիռակոծման մասին, հայտարարել է ԱՄՆ քառօրյա այցն ընդհատելու և հնարավորինս արագ հետ վերադառնալու մասին:

Ինչպես գրում է The Jerusalem Post-ը, Նեթանյահուն նախատեսվածից կարճ կմնա Վաշինգտոնում. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից հետո նա անմիջապես Իսրայել կվերադառնա:

Հայտնի է, որ Գազայի հատվածից իրականացված հրթիռակոծության հետևանքով տուժել է վեց մարդ: Նրանք գտնվել են այն տանը, որին հարվածել է հրթիռը:

Նեթանյահուն, մեկնաբանելով հարձակումը, ասել է, որ Իսրայելը «հզոր պատասխան կտա ՀԱՄԱՍ-ին և Գազայի հատվածի ահաբեկիչներին»:

Երկրի ղեկավարն ասել է, որ «կատարվածն Իսրայելի դեմ ուղղված հանցագործություն է»:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր tert.am-ը, Նեթանյահուն մեկնել է Վաշինգտոն, որտեղ շնորհակալություն կհայտնի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Գոլանի բարձունքը հրեական պետության մաս ճանաչելու պատրաստակամության համար:

 

Image result for NETANYAHU SAYS 'WILL RESPOND WITH FORCE' AFTER ROCKETS, CLOSES CROSSINGS