Չինաստանն ընթացիկ տարում կսկսի իր առաջին «լողացող» ատոմակայանի կառուցման աշխատանքները, ինչի մասին Global Times-ի հետ զրույցում հայտնել է Չինաստանի Միջուկային էներգիայի ինստիտուտի ղեկավարը:
Աղբյուրը մանրամասնում է, որ «լողացող» ատոմակայանը միջուկային ռեակտորներով համալրված ջրային հարթակ է, որը կարող է դժվարհասանելի վայրերն ապահովել էլեկտրաէներգիայով ու ջեռուցմամբ:
Նշվում է, որ «լողացող» ատոմակայանը շատ տեղ չի զբաղեցնի, ինչպես նաև չի վնասվի երկրաշարժերի հետևանքով, չի աղտոտի շրջակա միջավայրը:
Ըստ նախնական հաշվարկի՝ երկրի առաջին «լողացող» ատոմակայանի կառուցման համար կծախսվի 2,1 մլրդ դոլար: Այն կգործարկվի 2021թ.: