Իրանում ավելի քան 1,5 հազար մարդ է տուժել ամանորյա փառատոնի ընթացքում

Իրանում առնվազն երկու մարդ էզոհվել, եւս ավելի քան 1,5 հազար հոգի՝ տուժել Նոր տարվան նվիրված հանդիսությունների ընթացքում: Այդ մասին հայտնել է երկրի շտապ բուժօգնության ծառայությունը:

Ամեն տարի Իրանում նշվում է Չախարշանբե-Սուրի տոնը, որի տոնակատարությունը համընկնում է իրանական օրացույցով տարվա վերջին չորեքշաբթիի գիշերվա հետ: Ավանդույթի համաձայն, այդ օրն իրանցիները ցատկում են խարույկի վրայով, տոնակատարությունների ընթացքում նաեւ օգտագործվում է հրատեխնիկա: Նոր տարվա առաջին օրը մարտի 21-ն է, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: