Ամերիկուհին վեց երեխա է ծննդաբերել ինը րոպեում

ԱՄՆ-ի Տեխասի նահանգի բնակչուհին վեց երեխա Է ծննդաբերել ինը րոպեում:

Երկու աղջիկներն ու չորս տղաները լույս աշխարհ են եկել տեղական ժամանակով առավոտյան 4:59-ին: Նորածինների քաշը կազմում Է 800 գրամից մինչեւ 1300 գրամ: Նրանց մայրը՝ Թելմա Չիական, իրեն լավ Է զգում, հավաստիացրել են բժիշկները:

Ինչպես հայտնի Է դարձել Hindustantimes-ին, Չիական արդեն անուններ Է ընտրել դուստրերի համար: Նա պլանավորում Է նրանց անվանել Զինա եւ Զուրիել: Չորս որդիների համար անուններ կինը դեռ չի ընտրել: Տեխասի ծննդատան աշխատակիցները հիշեցրել են, որ վեցվորյակներ ծնելու հավանականությունը մեկն Է 4,7 միլիարդի նկատմամբ:

 

Աղբյուրը՝ armenpess.am