Իսպանիայի Գալիսիա շրջանի Պոնտեվեդրա քաղաքի դատարանն իր երեխային ապտակներ հասցրած կնոջը 2 ամսվա ազատազրկման դատապարտելու որոշում է կայացրել, գրում է El Mundo պարբերականը:
Դեպքը տեղի է ունեղել 2018թ.-ի մայիսին: Տասնամյա տղայի մայրը երեխային երկու ապտակ է հասցրել այն բանի համար, որ վերջինս հրաժարվել է ցնցուղ ընդունելուց:
Դատարանի կարծիքով՝ այստեղ խոսքը ընտանեկան դաժան բռնության մասին է, մինչդեռ մեղադրյալը պարզաբանել է, որ իր գործողությունները դաստիարակչական բնույթ են կրել:
Բացի այդ, կնոջը 6 ամսով արգելվել է երեխային 200 մետրից ավել մոտենալ, իսկ ազատազրկումը կարող է փոխարինվել հանրօգուտ աշխատանքով: