ԱՄՆ նախագահի թեկնածուն ընդգրկված է եղել ամերիկյան խոշորագույն հաքերային խմբավորման կազմում

ԱՄՆ նախագահական ընտրություններում առաջադրվելու ցանկության մասին օրերս հայտնել էր Տեխասում բնակվող դեմոկրատ գործիչ Բետո Օ’Ռուրկը: Reuters գործակալության փոխանցմամբ՝ ամերիկյան հնագույն հաքերային հայտնի խմբավորումներից մեկը հայտարարել է, որ Օ’Ռուրկը ժամանակին իրենց շարքերում է եղել:

Քաղաքական գործչի ամբողջական անվանումը Ռոբերտո Ֆրենսիս է: Երիտասարդ տարիներին նա հանդես է եկել փանկ-խմբում: Այժմ նրան անվանում են Դեմոկրատական կուսակցության ծագող աստղ, ինչպես նաև պայծառ ժպիտի շնորհիվ համեմատում Ջոն Քենեդիի և Բարաք Օբամայի հետ:

Նախկինում Օ’Ռուրկը խնդիրներ է ունեցել օրենքի հետ: Նրան երկու անգամ ձերբակալել են ոչ սթափ վիճակում մեքենա վարելու և անօրինական ներխուժման համար: Հետագայում այդ մեղադրանքները հանվել են, սակայն, ինչպես պարզվում է, 46-ամյա գործիչն ընդգրկված է եղել խոշոր հաքերային խմբավորման կազմում:

Այդ խմբավորումը ժամանակին մեծ ազդեցություն է ունեցել: Այն մեծ հայտնիություն է ձեռք բերել այնպիսի գործիքների և տեղեկությունների հրապարակմամբ, որոնց օգնությամբ սովորական մարդիկ առանց հատուկ գիտելիքների կարող էին կոտրել  Microsoft Windows համակարգով աշխատող համակարգի