Մեգան Մարքլը թույլ կտա իր հորն ու քրոջը տեսնել իր երեխային. Mirror

Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը կարող է հորը՝ Թոմասին, և քրոջը՝ Սամանթային, երեխայի ծնվելուց հետո Մեծ Բրիտանիա հրավիրել, գրում է The Mirror պարբերականը՝ աղբյուրին հղումով:

Հիշեցնենք, որ Մեգանի հայրն անցած ամիս աղջկա՝ իրեն ուղղված անձնական նամակներից հատվածներ էր հրապարակել, իսկ խորթ քույրը լրատվամիջոցներում բազմիցս քննադատել է դքսուհուն:

Աղբյուրի խոսքով՝ 37-ամյա Մեգանը հույս ունի, որ իր ապագա երեխայի շնորհիվ ընտանիքը նորից կմիավորվի և որ իր ընտանիքի անդամները կօգտագործեն իրենց հայտնիությունն «աշխարհում որևէ դրական փոփոխություն մտցնելու, այլ ոչ թե իրեն քննադատելու» համար:

Քենսինգթոնյան պալատում հրաժարվել են մեկնաբանել տեղեկությունը: