Սարսափ. Իսրայելը մարդկանց օրգանների վաճառքով զբաղվող համաշխարհային կենտրոններից է

Իսրայելը մարդկանց օրգանների վաճառքով զբաղվող համաշխարհային կենտրոններից է:  Այստեղ հատկապես վերջերս սկսել են զբաղվել նաև սիրիացի ներգաղթյալ երեխաների օրգանների վաճառքով:

Վերջերս YouTube- ից  հեռացվել է մի տեսանյութ, որտեղ երևում էր երեք տարեկան մի աղջնակ, ով գոռում էր, կարծես գիտեր, թե ինչ է տեղի ունենալու իր հետ այն պահին, երբ նույն սենյակում՝ հարևանությամբ, այլ երեխաների դիակներով ու մարմնի մասերով լցված տարբեր տոպրակներ  էին:

Վաճառքի օրգանները ստանալուց հետո մարմինները տեղափոխվում ու հողին են հանձնվում Թուրքիայի սահմանին կամ այլ վայրերում:

Եվրոպական երկրներում առևտրի այս տեսակը վաղուց է հայտնի: Ինչպես հայտնում են Լիբանանի որոշ լրատվամիջոցներ,  սիրիացի բժիշկներն, ովքեր Գերմանիայից, Ֆրանսիայից և Բելգիայից են գալիս՝ վիրավորների մասին հոգ տանելու համար, իրենց աչքերով են տեսնում ու համոզվում, թե ինչ է  կատարվում տեղի  հիվանդանոցներում, բայց վախով կամ այլ հանգամանքներով պայմանավորված, շատերն այդ մասին ուղղակի լռում են:

Նույն լրատվամիջոցի տեղեկություններով՝  որոշ թուրք բժիշկներ հաստատել են, որ Թուրքիա բերված 60 հազար վիրավորներից և զինվորներից, 15 հազար 622-ի օրգանները հանվել են, այնուհետև մարմինները վերադարձվել են Սիրիա, որպեսզի հողին հանձնեն: