Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալության (ՆԱՍԱ)՝ Կարմիր մոլորակի վրա վերջերս վայրէջք կատարած InSight մարսագնացն առաջին «սելֆին» է արել այնտեղ:
Ինչպես նշում է Daily Mail-ը, լուսանկարում պարզորոշ երևում են սարքի արևային պանելները: «Պատմական սելֆին» ստացվել է 11 լուսանկարի համադրման շնորհիվ:
Նշվում է, որ InSight-ը վայրէջքից հետո դեռևս չի սկսել Մարսի հետազոտման բուն աշխատանքը:
ՆԱՍԱ-ից հայտնել են, որ տեղանքը, որտեղ սարքը վայրէջք է կատարել, գրեթե զուրկ է քարերից, փոսերից ու բլուրներից, ինչն ապահով պայմաններ է ստեղծում InSight-ի աշխատանքի համար:
Ավելի վաղ սարքը Երկիր էր ուղարկել Մարսի քամու ձայնի ձայնագրությունը:
Աղբյուրը՝ tert.am