Սանտայի ամենաոճային օգնականը. Մելանյա Թրամփը Սուրբ Ծննդին ընդառաջ նվերներ է բաժանել երեխաներին (լուսանկարներ

Միացյալ Նահանգների առաջին տիկին Մելանյա Թրամփը Սուրբ Ծննդին և Ամանորին ընդառաջ այցելել է Վաշինգտոնում գտնվող «Անակոստիա-Բոլինգ» միացյալ բազա, որտեղ հանդիպել է մեծ թվով երեխաների ու նրանց նվերներ բաժանել:

Ինչպես նշում է Daily Mail-ը, միջոցառմանը ներկա են եղել ռազմածովային ուժերի ծառայողների, ինչպես նաև անապահով ընտանիքների երեխաները:

Քառասունութամյա նախկին մոդելը Սանտա Կլաուսի հետ շրջել է տարածքով ու նախապես պատրաստված նվերներով ուսապերկերը բաժանել փոքրերին: Նա պատմել է, որ ուսապարկերում կան գրքեր, մատիտներ ու քաղցրավենիք:

Հատուկ այս առիթով տիկին Թրամփը ընտրել է սուրբծննդյան թեմատիկային մոտ նախշերով Tomas Maier բաճկոն, սև տաբատ ու երկարաճիթ կոշիկներ:

Պարբերականը նկատում է, որ առաջին տիկինը ջերմ ու անմիջական շփում է ունեցել երեխաների հետ:

 

Աղբյուրը՝ tert.am