Դոլարը Հայաստանում թանկանում է, եվրոն՝ էժանանում

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ դեկտեմբերի 11-ին, կազմել է 485.28 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.15 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 552.35 դրամ (նվազել  է 1.13 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 612.42 դրամ (նվազել է 4.62 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.30 դրամ (նվազել է 0.02 դրամով):

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.

Արծաթ՝ 226.7 դրամ, ոսկի՝  19,430.09 դրամ, պլատին՝ 12,263.26   դրամ:

Աղբյուրը՝ armtimes.com