Աննա Հակոբյանն աշխատանքային այցով կմեկնի Շվեյցարիայի Համադաշնություն

ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին, «Իմ քայլը» եւ «City of smile» հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը դեկտեմբերի 12-ից 17-ն աշխատանքային այցով կմեկնի Շվեյցարիայի Համադաշնություն:

Ինչպես հայտնում են Աննա Հակոբյանի գրասենյակի մամուլի ծառայությունից, այցի ընթացքում նախատեսվում է Աննա Հակոբյանի հանդիպումը հայ-շվեյցարական խորհրդարանական բարեկամության խմբի անդամների, ինչպես նաեւ մի շարք  բարերարների հետ:

Աննա Հակոբյանը կայցելի նաեւ «Ֆրանկ Մյուլլեր» գործարան, Հայոց ցեղասպանության հիշատակին  նվիրված «Հիշողության լապտերներ» հուշահամալիր, Ժնեւի հայկական կենտրոնում կհանդիպի հայ համայնքի ներկայացուցիչներին:

Այցի ընթացքում տիկին Հակոբյանը կմասնակցի Ժնեւի Թոփալյան վարժարանի սաների ավարտական երեկոյին, ինչպես նաեւ ներկա կգտնվի Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված համերգին:

Աղբյուրը՝ armtimes.com