Կգործարկվի Օմսկ-Երևան ուղիղ չվերթը

Ուրալյան ավիաընկերությունը թույլտվություն է ստացել Օմսկից Երևան թռիչքներ իրականացնելու համար։

«Ուրալյան ավիաուղիներ» ընկերությունը մտադիր է ուղիղ չվերթ գործարկել Ռուսաստանի խոշորագույն քաղաքներից մեկից` Օմսկից դեպի Երևան։ Այս մասին հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդա – Օմսկ» տեղի պարբերականը։

Թռիչքներ իրականացնելու թույլտվության մասին համապատասխան հրաման է հայտնվել Օդային տրանսպորտի դաշնային գործակալության (Ռոսավիացիա) կայքում
Ճիշտ է` դեռ նշված չէ, թե օդանավերը կոնկրետ երբ կսկսեն չվերթներ իրականացնել, սակայն արդեն հայտնի է, որ թռիչքները կիրականացվեն շաբաթական երկու անգամ։

Հիշեցնենք, որ 2017 թվականից Ռուսաստանի քաղաքացիները կարող են Հայաստան գալ առանց վիզայի` ներքին անձնագրերով։ Ընդ որում, թույլտվությունը գործում է միայն ուղիղ չվերթների համար։

Ի դեպ, Օմսկը բնակչության թվով Սիբիրում երկրորդ քաղաքն է և 8-րդը Ռուսաստանում։

Աղբյուրը՝ armeniasputnik.am